|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Հեռավոր Արևելքում աճուրդով վաճառված Վանինո նավահանգիստը գնել է Անաստաս Միկոյանի թոռը` Իվանը. տեղեկացնում է «Կոմերսանտը»:
Նավահանգստի` պետությանը պատկանող բաժնետոմսերի 73 տոկոսի վաճառքը մեծ աժիոտաժ է առաջացրել ներդրողների շրջանում: Աճուրդի ժամանակ ավելի քան 700 քայլ է արվել, իսկ գինը հասել է 10,8 մլրդ ռուբլու: Արդյունքում «Սելտեխստրոյ» քիչ հայտնի ընկերությունը, որը ղեկավարում է Անաստաս Միկոյանի թոռը, հետեւում է թողել այնպիսի խոշոր խաղացողների, ինչպիսիք են Օլեգ Դերիպասկան, Գենադի Տիմչենկոն եւ Վլադիմիր Լիսինը:
Սակայն շուկայում համոզված են, որ գնորդն անհրաժեշտ գումար չունի գործարքի համար, եւ սեփականշնորհումը տեղի չի ունենա: