|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Շուտով արյան թեստի միջոցով հնարավոր կլինի որոշել, թե տվյալ մարդը քանի տարի է ապրելու:
Արդեն այս տարեվերջին անգլիացի գիտնականների մշակած թեստը վաճառքի կհանվի: Դրանով չափվում են մարդու քրոմոսոմները` գիտնականների կարծիքով` մարդու ծերացման ամենացայտուն ցուցանիշները, այսինքն` կորոշվի, թե մարդու կենսաբանական տարիքը որքանով է համապատասխանում ժամանակագրական տարիքին:
Գիտնականները հույս ունեն, որ թեստի շնորհիվ մարդիկ կկարողանան ճիշտ պլանավորել իրենց կյանքը: Թեստի ի հայտ գալը կգոհացնի նաեւ ապահովագրական ընկերություններին: