|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Ռուսաստանը Լեհաստանին է հանձնել Կատինի գործով բազմաթիվ փաստաթղթեր. այսօր հայտարարվել է երկու երկրների գլխավոր դատախազների հանդիպման ժամանակ:
«Ավարտվում է խորհրդային տարիներին լեհ զինծառայողների զանգվածային հուղարկավորումների, այսպես կոչված` Կատինի գործի փաստով հարուցված քրեական գործի նյութերը լեհական կողմին փոխանցելու աշխատանքը»,- ասել է ՌԴ գլխավոր դատախազ Յուրի Չայկան:
Նա նաեւ տեղեկացրել է, որ այս տարվա մայիսի 16-ի դրությամբ լեհական կողմին է արդեն փոխանցվել փաստաթղթերի պատճեններով 148 հատոր: