|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
ՀՀ կառավարությունը վաղվա նիստում պատրաստվում է Գյումրիի «Պատվո բլուր» հուշահամալիրում տեղադրված` Կարսի ամրոցի գրավման ժամանակ զոհված ռուս զինվորներին նվիրված 117 մլն դրամ հաշվեկշռային արժեքով հուշակոթողը եւ հուշակոթողին հատկացված 0,92 հա հողատարածքը նվիրել քաղաքային համայնքին:
Շիրակի մարզպետին հանձնարարվելու է մեկամսյա ժամկետում ապահովել գույքի հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը եւ նվիրատվության պայմանագրի կնքումը: Հիշեցնենք, որ ամիսներ առաջ ՌԴ Ուլյանովսկի մարզի պետական գույքի եւ հողային հարաբերությունների դեպարտամենտի տնօրենի ու ՀՀ Շիրակի մարզպետի միջև կնքված հանձնման-ընդունման ակտով հուշակոթողը հանձնվել էր Շիրակի մարզպետարանին: