|
Փոխարժեքներ
16 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Արգենտինական Sol մասնավոր ավիաընկերության մարդատար ինքնաթիռը վթարի է ենթարկվել երկրի հարավում գտնվող Պատագոնիայի անապատում:
Այսօր դեպքի վայր ժամանած բժիշկները տեղեկացրել են, որ բոլորը` 19 ուղեւորները եւ անձնակազմի 3 անդամները, զոհվել են. տեղեկացնում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:
Ավիաընկերության ներկայացուցչի խոսքերով` թռիչքից 42 րոպե անց օդաչուներից ահազանգ է ստացվել, սակայն վթարի կոնկրետ պատճառների մասին դեռ տեղեկություններ չկան: Չի բացառվում, որ տեղի է ունեցել ֆյուզելաժի սառցակալում: