|
Փոխարժեքներ
16 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Եգիպտոսի նախկին նախագահ Հոսնի Մուբարաքը ցանկանում է ներողություն խնդրել ժողովրդից «այն ամեն չարիքի համար, որ գործել է սեփական ժողովրդի դեմ»:
Ինչպես տեղեկացնում է տեղական «Աշ Շուրուք» լրատվամիջոցը, եգիպտական եւ արաբական հեռուսաալիքները պատրաստվում են հեռարձակել Մուբարաքի` վերջերս ձայնագրված ուղերձը:
Որոշ տեղեկությունների համաձայն` Մուբարաքն անձամբ հայտարարելու է ամբողջ կարողությունից եւ բանկային հաշիվներից հօգուտ պետության հրաժարվելու մասին: Նախկին նախագահը ցանկանում է հիշեցնել մարդկանց, որ «ինքը մշտապես եղել է Եգիպտոսի զինված ուժերի մարտիկը եւ ձգտել է պաշտպանել հայրենիքը ու ծառայել հանուն ժողովրդի բարօրության:
«Աշ Շուրուքը» նշում է, որ այդ ամենը մի նպատակ ունի` որ ԶՈւ Բարձրագույն խորհուրդը ազատ արձակի վատառողջ Մուբարաքին ու նրա կնոջը, նաեւ որդիներին: