|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Երեք տարբեր քաշային կարգերում աշխարհի բազմակի չեմպիոն Վիկ Դարչինյանը վիրավորված է Հ1-ից. Վիկը զարմացած է ու վիրավորված Արթուր Աբրահամի մարտը մեկնաբանող մեր կոլեգաների վարքից:
«Արթուրի մարտի ժամանակ իմ անունը չտվեցին՝ չնայած նոր էի ժամանել ու մեծ գոտի էի նվաճել: Ես հեռուստատեսության մարդ չեմ, բայց արտասահմանում այդպես չի ընդունված»,- ասաց Վիկը:
Դարչինյանի մարզիչ Վազգեն Բադալյանը նույնպես վիրավորված էր Հ1-ից: «Այլ երկրի դրոշի տակ հանդես եկող բռնցքամարտիկի մասին ֆիլմեր են նկարում, իսկ ապրիլի 24-ին հաղթանակով Հայաստանի պատիվը պաշտպանած բռնցքամարտիկի անունն էլ չեն տալիս»,- հայտարարեց Բադալյանը: