|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Հայաստանի էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարության, բնապահպանության նախարարության, Արմավիրի մարզպետարանի եւ «Մեծամորէներգատոմ» ՓԲԸ-ի համատեղ նախաձեռնությամբ` այսօր Արմավիրի մարզպետարանում տեղի են ունեցել միջուկային նոր էներգաբլոկի կառուցման վերաբերյալ երկրորդ հանրային լսումները:
ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների փոխնախարար Արեգ Գալստյանը, ներկայացնելով ծրագրի մանրամասները, նշել է, որ նոր միջուկային էներգաբլոկի աշխատանքները նախատեսվում է իրականացնել շրջակա միջավայրի վրա նվազագույն ազդեցությամբ: Նա նաեւ շեշտել է, որ նախագիծը բացառում է Ճապոնիայում տեղի ունեցած երկրաշարժի եւ ցունամիի հետեւանքով ատոմակայանում ծագած խնդիրներից շատերը: Ըստ փոխնախարարի` Հայաստանի նոր միջուկային էներգաբլոկի նախագծում հաշվի են առնվել միջազգային հանրության կողմից միջուկային իրադարձությունների ուսումնասիրությունների արդյունքում յուրացված դասերը: