|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Արժույթի միջազգային հիմնադրամի նախագահ Դոմինիկ Սթրոս-Կանի ձերբակալությունից հետո սկսել է քննարկվել նրա պաշտոնի հավանական թեկնածուների ցուցակը, որում, ըստ Financial Times-ի, ի թիվս այլ զարգացող երկրների ներկայացուցիչների, ընդգրկված է նաեւ Թուրքիայի էկոնոմիկայի նախարար Քեմալ Դերվիշը:
Financial Times-ը գրում է, որ Քեմալ Դերվիշը համապատասխան տվյալներ ունի եւ սերտ հարաբերությունների մեջ է եվրոպական մի շարք երկրների գործընկերների հետ:
ԱՄՀ նախագահի պաշտոնի հավակնորդներից է նաեւ Ֆրանսիայի ֆինանսների նախարար Քրիստին Լագարդը, որը եվրոպական քաղաքական շրջանակներում ամենահավանական թեկնածուն է համարվում: