|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Լիբիայում ԱՄՆ-ն ու ՆԱՏՕ-ն ամեն ինչ այնպես են խառնել իրար, որ արդեն հնարավոր չէ հասկանալ, թե ով ում հետ է կռվում, եւ ամենակարևորը` ով ինչի համար եւ հանուն ինչի է կռվում: Թվում է` բոլորը կռվում են բոլորի դեմ:
Մեր այս միտքը հաստատող մի նոր լուր ստացվեց: Լիբիայի նավթ արդյունահանող Arab Gulf Oil Company խոշորագույն ընկերությունը դադարեցրել է նավթի արդյունահանումը մինչեւ «ռազմական գործողությունների ավարտը եւ Քադաֆիի հեռանալը»: Այդ մասին տեղեկացնում է Associated Press–ը` հղում անելով ընկերության տնօրենին:
Նշենք, որ ապրիլի 4-ին Մուամար Քադաֆիի ուժերի ռմբակոծությունից վնասվել էր նրա ղեկավարած ընկերության նավթահորերից մեկը: