|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Հայաստանի իշխանություններին մոտ կանգնած աղբյուրները «Ժամանակի»-ին հայտնեցին, որ երեկ Երեւան ժամանած Իրանի նախագահի հատուկ բանագնաց, փոխարտգործնախարար Մոհամադռեզա Ռաուֆ Շեյբանին բարձրաստիճան պաշտոնյաների հետ հանդիպումներից հետո հանդիպել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ:
Ենթադրվում է, որ կողմերի միջեւ քննարկվող հիմնական թեման եղել է Հայաստանի ներքաղական իրավիճակը: Ուշագրավ է, որ ՀՀ իշխանությունները փորձել են ամեն ինչ անել Շեյբանիի օրակարգից Ռ. Քոչարյանի հետ նախատեսված հանդիպումը հանելու համար, սակայն դա նրանց չի հաջողվել: