|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Երեւանի արձանների թիվը կավելանա մեկով: Այսօր Երևանի քաղաքապետարանի գեղարվեստի խորհուրդը քննարկել է Գարեգին Նժդեհի եւ մեծանուն բարերար Ալեքսանդր Մանթաշյանցի արձանների տեղադրման առաջարկները:
Նիստը վարել է խորհրդի նախագահ, Երևանի քաղաքապետ Կարեն Կարապետյանը: Գարեգին Նժդեհի արձանի վերաբերյալ ծավալված քննարկման ընթացքում խորհրդի անդամները տարբեր կարծիքներ են հայտնել ինչպես դրա գեղագիտական, այնպես էլ տեղադրման ճարտարապետական լուծումների առնչությամբ: Քաղաքապետն առաջարկել է հետաձգել հարցի քննարկումը՝ Երևան քաղաքի գլխավոր ճարտարապետին հանձնարարելով հաջորդ նիստին հարցը ներկայացնել մասնագիտական խմբի կողմից համակողմանի քննարկելուց հետո:
Գեղարվեստի խորհուրդը քվեարկությամբ հավանություն է տվել Ալեքսանդր Մանթաշյանցի արձանի տեղադրմանը: Որոշվել է արձանը կանգնեցնել Աբովյան փողոցում` բարերարի միջոցներով կառուցված` Առնո Բաբաջանյան անվան համերգասրահի հարևանությամբ. տեղեկացնում է Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը: