|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի թափոնատարի վթարի հետեւանքով տեղի է ունեցել պոչերի արտահոսք, որոնք ողողել են կիրճը եւ կուտակվել հորում, որը Շղարշիկ բանավանի բնակիչ Վլադիմիր Մկրտչյանը փորել էր ձկնաբուծության համար:
Ըստ «Էկոլուրի»` վթարը տեղի է ունեցել մայիսի 8-ի գիշերը ու տեւել մի քանի ժամ: Կոմբինատի աշխատակիցները եւ բնապահպանական պետական տեսչության Սյունիքի տարածքային բաժնի պետ Լեւոն Պետրոսյանը փորձել են կանգնեցնել պոչերի արտահոսքը: Մինչեւ ժամը 13:00-ը արտահոսքը թուլացել է, բայց հողն արդեն թունավորված է եղել կոնցենտրատով: Այնտեղ այլեւս հնարավոր չէ զբաղվել ինչպես ձկնաբուծությամբ, այնպես էլ գյուղատնտեսությամբ:
Հիշեցնենք, որ 2010թ. նոյեմբերին կոմբինատի թափոնատարում տեղի ունեցած վթարի հետեւանքով պոչերը լցվել էին Ողջի գետ: Այն ժամանակ բնապահպանական պետական տեսչությունը վնասը գնահատեց 650 հազար դրամ, իսկ տուգանքի չափը սահմանվեց 100 հազար դրամ: