|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանը հայտարարել է, թե դեպի Վրաստան հայկական կապիտալի արտահոսքի մասին լուրերը «չափազանց չափազանցված են»:
Թե կոնկրետ որքա՞ն են կապիտալի արտահոսքի ծավալները` Տիգրան Դավթայնը, իհարկե, չի նշել: Միայն ասել է, որ «արտահոսքը չնչին է»: Անվերապահորեն հավատում ենք պրն Դավթյանին: Բայց, մյուս կողմից էլ` հարյուրավոր գործարարներ իսկապես բիզնեսներ են հիմնում Վրաստանում, եւ սա նույնպես անհերքելի փաստ է:
Եզրակացությունը մեկն է. հայ գործարարները Վրաստանում ոչ թե փողով են բիզնես հիմնում, այլ ասենք, կոնֆետի թղթով: Իսկ փողը մնում է Հայաստանում: