|
Փոխարժեքներ
16 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Դիեգո Մարադոնան, ով 2010թ. աշխարհի առաջնությունից հետո լքել էր Արգենտինայի հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնը, կարող է գլխավորել շվեյցարական «Քսամաքս» ակումբը, որի սեփականատեր է վերջերս դարձել չեչեն գործարար, «Թերեքի» փոխնախագահ Բուլատ Չագաևը:
Ընթացիկ մրցաշրջանի վերջում Մարադոնային կառաջարկվի կա'մ գլխավոր մարզչի, կա'մ ակումբի ներկայացուցչի պաշտոնը:
Մայիսի 11-ին 50-ամյա Մարադոնան այլ լեգենդար ֆուտբոլիստների հետ կմասնակցի Գրոզնիում կայանալիք ընկերական հանդիպմանը, որը նվիրված է լինելու Ահմամատ Խաջի Կադիրովի անվան մարզադաշտի բացմանը: Հաջորդ օրը Մարադոնան կայցելի Նևշատել, որտեղ էլ մարզվում է «Քսամաքսը»: