|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
«Մեծ ութնյակի» երկրների` թմրանյութերի մաքսանենգության դեմ պայքարին նվիրված ընդլայնված խորհրդակցության ժամանակ Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին առաջարկել է ստեղծել հիմնադրամ, որը կգործի ՄԱԿ-ի վերահսկողության տակ եւ կֆինանսավորվի նարկոբարոնների սառեցված բանկային հաշիվներից:
Փարիզում անցկացվող խորհրդակցությանը, որը Ֆրանսիան կազմակերպել է որպես «Մեծ ութնյակի» նախագահող երկիր, մասնակցում են 21 երկրների նախարարներ ու դեսպաններ:
«Հիմնադրամը մեկ խնդիր է ունենալու` աջակցել թմրամիջոցների անօրինական տեղափոխումից տառապող երկրներին: Եթե այն գործի այնպիսի հեղինակավոր կազմակերպության ներքո, ինչպիսին ՄԱԿ-ն է, դա կապահովի գործողությունների արդյունավետությունը եւ կառավարման որակը»,- ըստ RFI-ի` հայտարարել է Ֆրանսիայի նախագահը: