|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Բաղդադի բանտում տեղի ունեցած հուզումների հետեւանքով զոհվել է 17 մարդ` 6 ոստիկան եւ 11 բանտարկյալ. տեղեկացնում է Associated Pressը` վկայակոչելով Իրաքի պաշտպանության նախարարության աղբյուրը:
Սպանված բանտարկյալներից մեկը «Ալ Քաիդա»-ի տեղական կառույցի առաջնորդներից է` Հութաիֆա ալ Բաթավին:
Բանտարկյալների եւ բանտապահների բախումները սկսվել են այն բանից հետո, երբ ալ Բաթավին, որը մեղադրվում է անցյալ տարի Բաղդադի եկեղեցու վրա հարձակման եւ այդ ժամանակ 52 մարդու զոհվելու համար, հարցաքննության ժամանակ ոստիկանից խլել է նրա ատրճանակը: Արդյունքում մի խումբ բանտարկյալներ իրենց վերահսկողության տակ են վերցրել բանտի մի մասը: Իրաքի ներքին գործերի նախարարության տվյալներով` հուզումների հեղինակները սպանվել են: