|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ մամուլում տարածված տեղեկատվությունը, թե Մասիսի Դարակերտ գյուղում կառուցվող գործարանի սեփականատերը ոմն Մհեր է, այնքան էլ «ոմն» չէ, այլ Երեւանի քաղաքապետ Կարեն Կարապետյանի ընկերն է, որին քաղաքապետը պատրաստվում է հանձնել մայրաքաղաքի բոլոր ասֆալտապատման աշխատանքները:
Համեմատության համար նշենք, որ Երեւանի նախկին քաղաքապետ Գագիկ Բեգլարյանն էլ ասֆալտապատման գործը հանձնել էր իր եղբորը, որը նույնպես ասֆալտապատման աշխատանքներ իրականացնող ընկերություն ունի:
Սակայն Երեւանի քաղաքապետարանի մամուլի քարտուղար Շուշան Սարդարյանը տեղեկությունը որակեց «անհեթեթություն»՝ նշելով, որ այդ աշխատանքների իրականացման համար անցկացվում են բաց եւ թափանցիկ մրցույթներ: