|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Հայաստանում անցկացվելու է առավել կարիքավոր փախստականների բնակարանային հիմնահարցերին նվիրված` այնքան սպասված միջազգային համաժողովը:
Տարածքային կառավարման նախարարության Միգրացիոն պետական ծառայությունը մասնակցության հրավերներ է ուղարկել շուրջ 40 երկրների վարչապետերի, 30 միջազգային կազմակերպությունների եւ 20-ից ավելի համահայկական կազմակերպությունների: Համաժողովին կմասնակցի նաեւ ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատար Անտոնիո Գուտերեշը, որը հանդիպումներ կունենա Հայաստանի իշխանական մարմիների ղեկավարների հետ:
Ըստ Միգրացիոն պետական ծառայության տվյալների` ներկայումս Հայաստանում 1175 փախստական ընտանիքների բնակարանային խնդիրը դեռ լուծված չէ: Այդ ընտանիքներից 860-ը մայրաքաղաքում են, մյուսները` մարզերում:
Հրավիրված միջազգային համաժողովի նպատակը փախստական ընտանիքների բնակարանային ապահովման ծրագիրը շարունակելու համար միջոցներ գտնելն է: