|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Կանադական Ալբերտա նահանգում նավթատարի վթարի հետեւանքով արտահոսել է 4,5 մլն լիտր նավթ:
Վթարը տեղի է ունեցել մեկ շաբաթ առաջ, սակայն արտահոսքն անմիջապես չի նկատվել, քանի որ վթարված տեղամասը հեռու է եղել ստուգիչ կետերից:
Բացի այդ` օպերատոր ընկերությունը փորձել է իշխանություններից թաքցնել բնապահպանական աղտոտվածության իրական մասշտաբները. նավթը տարածվել է հսկայական մակերեսով, ոչնչացել են հարյուրավոր կենդանիներ ու թռչուններ, տեղի բնակիչները դժգոհում են գլխացավից, աչքերի այրոցից:
Տեղական մամուլում սկանդալից հետո աղետի վերացմանն է ուղղվել 100 մասնագետից բաղկացած հատուկ ջոկատ: Ենթադրվում է, որ աշխատանքները շաբաթներ կտեւեն: