|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Ավստրալիայում 110 տարեկան հասակում մահացել է Առաջին աշխարհամարտի վերջին մասնակիցը: Նաև աշխարհի ամենատարեց 10 մարդկանցից մեկը համարվող Քլոդ Սթենլի Շուլը մասնակցել է երկու աշխարհամարտի. հաղորդում է Associated Press գործակալությունը:
Վետերանը մահացել է մայիսի 5-ին` Պերտ քաղաքի ծերանոցներից մեկում:
1901թ. ծնված Շուլը 1916թ.-ից Մեծ Բրիտանիայի ռազմածովային ուժերի կազմում մասնակցել է Առաջին համաշխարհային պատերազմին, ապա, 1926թ.-ից ծառայության անցնելով Ավստրալիայի ռազմածովային ուժերում, մասնակցել է նաև Երկրորդ աշխարհամարտին: Զինվորական ծառայությունը թողել է 1956 թվականին:
Շուլն ամուսնացած էր, ուներ 3 երեխա, 11 թոռ եւ 22 ծոռ: 108 տարեկանում նա գիրք էր հրապարակել: