|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Թերթի լավատեղյակ աղբյուրները հայտնում են, որ Մոսկվայում բնակվող հայազգի մի շարք գործարարներ «Լուժկող-2» տարբերակով նորից խնդիրների առաջ են կանգնել Ռուսաստանում: Այս անգամ պրոբլեմը բանկն է: Բանն այն է, որ «Բանկ Մոսկվի»-ից մեր մեծահարուստները շուրջ 600 մլն ռուբլի վարկ են վերցրել` Մոսկվայի նախկին քաղաքապետ Յուրի Լուժկովի հետ համագործակցության շրջանակներում, եւ այսօր ՌԴ Վերահսկիչ պալատը բացահայտել է այդ ամենը:
Բանկի ղեկավար Անդրեյ Բորոդինը փախել է Լոնդոն` իր տեղակալի հետ: ՌԴ իրավապահներն էլ Բորոդինի նկատմամբ հետախուզում են հայտարարել: