|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Ադրբեջանի ազգային անվտանգության նախարար Քերիմ Քերիմովն այսօր լրագրողներին հայտարարել է, թե «հարեւան երկրների հատուկ ծառայություևնների հետ համագործակցության արդյունքում հաջողվել է հայտնաբերել հայ հաքերների մի խումբ, որը հարձակումներ է գործել Ադրբեջանի երկու նախարարությունների կայքերի վրա». տեղեկացնում է ադրբեջանական 1news.az-ը:
Թե ո՞ր նախարարությունների կայքերն են կոտրել հայ հաքերները չի նշվել:
Քերիմովը նաեւ դժգոհել է, որ հայերը հաճախ օգտագործում են «Վիքիպեդիա» էլեկտրոնային հանրագիտարանը «Ադրբեջանի վերաբերյալ ստեր» տարածելու համար:
«Մեր նախարարությունը Կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության հետ համատեղ աշխատանքներ է իրականացնում նման երեւույթների վերացման ուղղությամբ»,- հայտարարել է ադրբեջանցի նախարարը: