|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
ԱԺ նիստն այսօր սկսվեց տեխնիկական խնդիրներով: Կորեացի մասնագետները որոշ հարցեր կարգավորելու համար ժամանակ էին խնդրել, ինչի արդյունքում էլ հերթական քառօրյան մեկ շաբաթով հետաձգվել էր:
Կատարված փոփոխությունները, սակայն, պատգամավորներին տեխնիկական խնդիրներ առաջադրեցին, հատկապես` գրանցման եւ քվեարկությունների հետ կապված: Նրանց ոչ մի կերպ չէր հաջողվում նորություններին ընտելանալ: Նույնիսկ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը բարկացավ ՀՀԿ-ական Մանվել Բադեյանի վրա` ասելով, թե պետք էր 10 րոպե շուտ գալ ու հասցնել սովորել:
Այլ պատգամավորներ եւս «մուննաթ եկան», թե չգիտեն` «որ կնոպկան պիտի սեղմեն»:
Սա արդեն հունից հանեց ԱԺ նախագահին եւ նա պոռթկաց. «Ձեր մուննաթները Ձեզ պահեք, եթե չեք կարողանում քվեարկել, քարտուղարությանը դիմեք, թող օգնեն»: