|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
ՈւԵՖԱ-ի ներկայացուցիչները հայտարարել են, որ Մադրիդի «Ռեալը» պահանջում է պատժել «Բարսելոնայի» 6 ֆուտբոլիստների և թիմի մարզիչ Պեպ Գվարդիոլային:
Հիշեցնենք, որ Չեմպիոնների լիգայի առաջին կիսաեզրափակիչ հանդիպումից հետո երկու ակումբներն էլ նամակներով դիմել էին ՈւԵՖԱ-ի կարգապահական կոմիտե: Կատալոնացիները պահանջել էին պատժել արքայականի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինիոյին վերջինիս հայտարարությունների համար:
«Ռեալն» իր հերթին պահանջում է ոչ մարզական պահվածքի համար երկու խաղով որակազրկել Դանիել Ալվեշին, Պեդրո Ռոդրիգեսին և Սերխիո Բուսկետսին: Իսկ Խոսե Մանուել Պինտոյին, Վիկտոր Վալդեսին և Սեյդու Կեյտային պահանջում են որակազրկել մեկ խաղով:
Բացի այդ, «Ռեալի» ներկայացուցիչները խնդրում են պատժամիջոցներ կիրառել Գվարդիոլայի նկատմամբ, քանի որ կատալոնացիների գործողությունները պայմանավորված են իրենց մարզչի ցուցումներով: