|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Սեւանը «ռումբ» է, «հանգած հրաբուխ». «Էկոլուր»-ին հայտարարել է Էկոլոգիական հասարակական դաշինքի անդամ Մանե Հակոբյանը:
«Բացի դրանից`մենք մեզ թույլ ենք տվել դատարկել Սեւանի կեսը: Հայաստանում սողանքների հիմնական մասի պատճառը դա է: Դատարկելով Սեւանը խախտել ենք երկրակեղեւի հավասարակշռությունը. այն կարծրանում է: Եվ դեռ Սոտքի հանքում էլ պայթեցումներ են կատարվում, ինչը մի գեղեցիկ օր հանգեցնելու է տեխնածին երկրաշարժի»,- ասել է նա:
Արդեն մի քանի տարի է Էկոլոգիական հասարակական դաշինքի անդամներն ահազանգում են Սեւանում հանքավայրերի շահագործման վտանգի մասին:
Ըստ Մանե Հակոբյանի` մեր երկրում չկա հանքարդյունաբերություն. «Մենք ունենք հանքարտահանում: Հանքարդյունաբերությունը դեռ ոչ մի երկրի չի հարստացրել, ընդամենը մի քանի օլիգարխներ են հարստացել»: