|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Հայաստանի ախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է տարածաշրջանային այցով Երևան ժամանած ԱՄՆ պետքարտուղարի եվրոպական և եվրասիական հարցերով փոխտեղակալ Թինա Քեյդենաուին:
Նախագահը նշել է, որ նման հանդիպումները լավ առիթ են անդրադառնալու հայ-ամերիկյան համագործակցության օրակարգային հարցերին, որոնք ուղղված են երկկողմ հարաբերությունների խորացմանն ու Հայաստանում ժողովրդավարացման գործընթացը խթանելու արդյունքում զարգացած Հայաստան ունենալուն:
Զրուցակիցներն ընդգծել են, որ Հայաստանը և ԱՄՆ-ը ամուր գործընկերային հարաբերություններ ունեն թե´ երկկողմ, թե´ բազմակողմ հարթություններում և ձգտում են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բոլոր ոլորտներում ընդլայնել ու խորացնել այդ հարաբերությունները:
Տիկին Քեյդենաուն նշել է, որ հայ-ամերիկյան հարաբերություններն ունեն զարգացման շատ հստակ ու դրական ուղղվածություն և վստահություն հայտնել, որ այդ միտումը կշարունակվի: Նա հայտնել է ԱՄՆ պատրաստակամությունը շարունակել աջակցել Նախագահ Սարգսյանի՝ Հայաստանում ժողովրդավարության ամրապնդմանն ուղղված քայլերին:
Երկկողմ համագործակցության հարցերից բացի, քննարկվել է նաև տարածաշրջանային հարցերի լայն շրջանակ: