|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանն այսօր մամուլի ասուլիսում խոսեց առաջնության և դրանում ծագած խնդիրների մասին:
«Հայաստանի առաջնությունը բավական լարված է ու հետաքրքիր: Որպես ֆեդերացիայի նախագահ` իմ նպատակը եղել է մարզերում ֆուտբոլը վերականգնելը: Սակայն «Արարատ» ակումբը առաջնությանը մասնակցելու համար չէ, այլ ինտրիգներ ստեղծելու համար է: Բոլորս էլ տեսնում ենք, թե ակումբն ինչով է զբաղված: Ցավալի է, որ 7 ակումբ պայքարում է, իսկ մեկը դուրս է եկել երամից և անհասկանալի բաններով է զբաղված»,- ասաց նա:
Անդրադառնալով Արկադի Անդրեասյանի հետ կապված միջադեպին` Ռ. Հայրապետյանն ասաց, որ ֆեդերացիան դեռ որոշում չի կայացրել, և կոմիտեի նիստ չի գումարվել: