|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Եվրամիությունը քննադատության է ենթարկել ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի այցը ինքնահռչակված Աբխազիայի եւ Հարավային Օսիայի հանրապետություններ:
ԵՄ արտաքին քաղաքական հարցերով գերագույն հանձնակատար Քեթրին Էշթոնի խոսքերով` Բրյուսելը համարում է, որ առանց պաշտոնական Թբիլիսիին իրազեկելու այցերը չեն համապատասխանում Վրաստանի տարածքային ամբողջականության սկզբունքին: Ավելի վաղ Վրաստանը Լավրովի այցը սադրանք էր կոչել:
Անցյալ շաբաթ ՌԴ արտգործնախարարի` Աբխազիա եւ Հրաավային Օսիա այցի ժամանակ, մասնավորապես, փաստաթղթեր են փոխանակվել առանց վիզաների փոխայցելությունների վերաբերյալ: