|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
ԱՄՆ հարավային նահանգներում մոլեգնող տորնադոյի զոհերի թիվը հասել է 269-ի, աղետալի վնաս է հասցվել բնակավայրերին ու գյուղատնտեսությանը. հայտարարել է ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման` նշելով, որ կառավարությունը պատրաստ է օգնություն ցուցաբերել տուժածներին:
Այսօր նախագահը պատրաստվում է այցելել Ալաբամա նահանգը, որտեղ վերջին տվյալներով` 180 մարդ է զոհվել: Աղետի հետեւանքով նահանգում առանց էլեկտրաէներգիայի է մնացել ավելի քան 363 հազար սպառող, նաեւ` «Բրաունս ֆերրի» ատոմակայանը, որի երեք ռեակտորները նման են ճապոնական «Ֆուկուսիմա»-ի ռեակտորներին: Բարեբախտաբար, Ալաբամայի ատոմակայանում հիմնախնդիրներ չեն ծագել. գործել է ռեակտորների վթարային անջատման համակարգը: