|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Քաղաքական հարցերով ԱՄՆ փոխպետքարտուղար Ուիլյամ Բըրնսը ապրիլի 27-ին հանդիպել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Բեռնար Ֆասիեի, Իգոր Պոպովի, Ռոբերտ Բրադկեի, ինչպես նաեւ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկին:
ԱՄՆ պետքարտուղարության լրատվական ծառայությունից տեղեկանում ենք, որ քննարկել են Ղարաբաղյան հիմնախնդրի բանակցությունների շրջանակներում իրականացված վերջին ժամանակների ու առաջիկայում սպասվող գործողությունները: ԱՄՆ փոխպետքարտուղարը վերահաստատել է Միացյալ Նահանգների պատրաստակամությունը` օգնել կողմերին` հակամարտության երկարատեւ ու խաղաղ լուծման հասնելու համար: