|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Այսօր արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց ԱՄՆ պետքարտուղարի եվրոպական եւ եվրասիական հարցերով փոխտեղակալ Թինա Քայդանաուին:
Ողջունելով հյուրին` Հայաստանի արտգործնախարարը գոհունակություն հայտնեց հայ-ամերիկյան բարեկամական գործընկերության սերտացմամբ՝ ընդգծելով, որ վերջին տարիներին երկկողմ հարաբերություններում արձանագրված դինամիկան լայն հնարավորություններ է ստեղծում փոխգործակցության առավել ամրապնդման համար:
Թինա Քայդանաուն իր հերթին ասաց, որ Միացյալ Նահանգները բարձր են գնահատում Հայաստանի հետ գործընկերային հարաբերությունները եւ շահագրգռված են դրանց հետագա խորացմամբ:
Հանգամանալից զրույց տեղի ունեցավ երկկողմ, տարածաշրջանային եւ միջազգային հարցերի լայն շրջանակի շուրջ: Էդվարդ Նալբանդյանն ու Թինա Քայդանաուն քննարկեցին Ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման վերջին զարգացումները:
ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալը նշեց նաեւ, որ Միացյալ Նահանգները շարունակելու են գործակցությունը Հայաստանի հետ տարածաշրջանում կայունության հաստատման, տնտեսական զարգացման խթանման, բարեփոխումների իրականացման ասպարեզներում: