|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Իրանի խորհրդարանում սկսվել է երկրի նախագահ Մահմուդ Ահմադինեժադի իմպիչմենտի գործընթացի նախապատրաստումը. տեղեկացնում է բրիտանական The Guardian թերթը:
Պատգամավորների՝ պետության ղեկավարին պաշտոնանկ անելու մտադրության պատճառը կարող են լինել նրա տարաձայնությունները Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեիի հետ:
Ըստ թերթի` նախագահի եւ այաթոլլայի հարաբերությունների վատացման վերջին վկայությունը նախագահի կողմից հետախուզության գործերի նախարար Հեյդար Մոսլեհիին պաշտոնանկ անելու անհաջող փորձն էր: Ապրիլի 17-ին նախարարը Ահմադինեժադի պարտադրանքով համապատասխան դիմում էր ներկայացրել, սակայն Խամենեիի որոշմամբ վերականգնվել էր իր պաշտոնում:
Տարաձայնությունների պատճառներից է նաեւ ԱԳ նախարար Մանուչեհր Մոթաքիի պաշտոնաթողությունը. սույն որոշումը Ահմադինեժադն ընդունել էր 2010-ի դեկտեմբերին՝ առանց երկրի գերագույն ղեկավարի գիտության:
Թեեւ Իրանի նախագահը պաշտոնապես պետության ղեկավարն է, գերագույն հոգեւոր առաջնորդը դե ֆակտո ունի ավելի լայն լիազորություններ:
Մեկնաբանելով վերջին իրադարձությունները՝ իրանյան ընդդիմության ներկայացուցիչները ենթադրել են, որ իրերի այդպիսի դասավորությունը դադարել է ձեռք տալ Ահմադինեժադին: