|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Բահրեյնում 7 ցուցարարի դատապարտել են մահապատժի` անկարգությունների ընթացքում երկու ոստիկան սպանելու համար: Ռազմական դատարանի ներկայացուցիչները հայտարարել են, որ նրանք հատուկ են հարձակվել իրավապահների վրա, իսկ դա ենթադրում է պատժի առավելագույն չափ. տեղեկացնում է Associated Press-ը:
Այս տարվա փետրվարից Բահրեյնում լայնամասշտաբ գործողություններ են իրականացվել ընդդեմ կառավարող վարչակարգի: Բահրեյնի թագավորի ընտանիքը դավանում է սուննի մահմեդականություն, իսկ երկրի բնակչության մեծ մասը շիաներ են, որոնց ներկայացուցիչները չեն մասնակցում երկրի ղեկավարմանը:
Մարտի 14-ից ղեկավարության խնդրանքով Բահրեյն են մտել Սաուդյան Արաբիայի եւ Արաբական Միացյալ Էմիրությունների զորքերը: Թագավորը երկրում 3 ամսով արտակարգ դրություն է հայտարարել: