|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Բժիշկները թույլ են տվել Եգիպտոսի նախկին նախագահ Հոսնի Մուբարաքին Շարմ աշ Շեյխի հիվանդանոցից տեղափոխել Կահիրեի ռազմական հոսպիտալ եւ նշել են, որ նրա առողջությանը ոչինչ չի սպառնում:
Գլխավոր դատախազի որոշմամբ` 48 ժամվա ընթացքում Մուբարաքին տեղափոխելու որոշումն ի կատար է ածվելու. տեղեկացնում է mignews.com-ը:
Հիշեցնենք, որ Եգիպտոսի նախկին նախագահը հիվանդանոց էր տեղափոխվել մոտ 2 շաբաթ առաջ` սրտի կաթվածի ախտանշաններով: Այդ օրվանից գլխավոր դատախազը ձեռքերը ծալած չի նստել: Նա հայտարարել էր, որ մտադիր է Մուբարաքին դատարանի առջեւ կանգնեցել ցուցարարներին վրա կրակ բացելու հրամանի եւ կոռուպցիայի համար: Մուբարաքի երկու որդները նույնպես ձերբակալված են եւ գտնվում են բանտում: