|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Այսօր «Արմավիա» ընկերությանը պատկանող Sukhoi Superjet-100 ինքնաթիռն առաջին` Երեւան-Մոսկվա չվերթն է իրականացրել ու հաջողությամբ վայրէջք է կատարել Ռուսաստանի մայրաքաղաքի «Շերեմետեւո» օդանավակայանում:
«Ի պատիվ Յուրի Գագարինի կոչված օդանավը հաջողությամբ վայրէջք է կատարել Մոսկվայում: Ինքնաթիռում ավելի քան 90 ուղեւոր կա»,- տեղեկացրել է օդանավակայանի մամուլի ծառայությունը:
«Շերեմետեւո» օդանավակայանն այա տարվա ապրիլի 12-ին Օդային տրանսպորտի դաշնային գործակալությունից թույլտվություն է ստացել ընդունել եւ սպասարկել Sukhoi Superjet ինքնաթիռները: