|
Փոխարժեքներ
16 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Կազանում ընթացող ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում Գևորգ Պողոսյանն 94 կգ քաշայինների պայքարում վաստակեց 3 բրոնզե մեդալ: Պոկում վարժությունում բավարարվեց 173 կգ արդյունքով, իսկ հրումում՝ գլխավերևում պահեց 216 կգ-ոց ծանրաձողը:
3-րդ մոտեցման ժամանակ Պողոսյանը ձախողեց 220 կգ-ոց մոտեցումը: Երկամարտում հայ ծանրորդը գրանցեց 389 կգ արդյունք:
Այս քաշային կարգում չեմպիոն դարձավ ռուսաստանցի Անդրեյ Դեմյանովը, իսկ արծաթե մեդալը նվաճեց Մոլդովայի ներկայացուցիչ Անատոլի Սիրիկուն:
Ընդհանուր հաշվարկով Հայաստանը 6-րդ տեղում է` 10 մեդալով: