|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Նյու Ջերսիի իշխանությունները ուրբաթ օրը հայտարարել են, որ մի մարդ երգիչ Ջոն Բոն Ջովիից գողացել է ոսկեղել եւ այլ իրեր. հայտնում է Reuters-ը:
Միդլթաունի ոստիկանությունը ձերբակալել է 21-ամյա Նիկոլաս Թրեյսիին, երբ Բոն Ջովիի տան անվտանգության ազդանշանը միացել է: Թրեյսիին գտել են տան երրորդ հարկի լոգարանում` թաքնված:
Պարզվել է, որ դա Թրեյսիի առաջին գողությունը չէ Բոն Ջովիի տանից: Ապրիլի 3-ին նույնպես նա ներխուժել էր երգչի 22 միլիոն ԱՄՆ դոլար արժողությամբ տունը եւ գողացել 100.000 ԱՄՆ դոլարի զարդեր: