|
Փոխարժեքներ
16 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Աշխարհի ամենաթանկարժեք կոշիկը չի կարողանում գտնել իր գնորդին:
Ըստ բրիտանական The Daily Mail-ի` բրիտանացի դիզայներ-ոսկերիչ Քրիստոֆեր Մայքլ Շելիսի ստեղծագործությունը` մաքուր ոսկուց եւ 30 կարատանոց 2200 ադամանդից պատրաստված բոկոտիկները, արժեն 140 հազար ֆունտ սթերլինգ: Արդեն 5 ամիս է` դրանք չի հաջողվում վաճառել:
Borgezie կոշիկի տանը վաճառքի հանված բոկոտիկները հետաքրքրություն են առաջացրել մի շարք հարուստ, գլամուրի սիրահար կանանց շրջանում, նշվում են Շերիլ Քոուլի եւ Պերիս Հիլթոնի անունները: Ինքը` դիզայները, հավաստում է, որ կոշիկը գնելու վերաբերյալ բանակցություններ են ընթանում, սակայն կոնկրետ պայմանավորվածություն դեռ ձեռք չի բերվել: