|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր այցելել է ՀՀ ոստիկանության ակադեմիա. տեղեկացնում է ՀՀ նախագահի մամուլի գրասենյակը:
Ոստիկանության օրվա նախօրեին ակադեմիայի բակում բացվել է ծառայողական պարտականությունները կատարելիս զոհված ոստիկանության ծառայողների հիշատակին նվիրված հուշարձան:
Հանրապետության ղեկավարը ներկա է գտնվել հուշարձանի բացման արարողությանը, որին հաջորդել է շքերթ` ակադեմիայի սաների մասնակցությամբ:
Նախագահ Սերժ Սարգսյանը նաև շրջել է ակադեմիայի շենքում, ծանոթացել բարձրագույն կրթությամբ ոստիկանության կադրային մասնագետներ պատրաստող ուսումնական այդ հաստատության պայմաններին: