|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Գազայի հատվածում իշխող ՀԱՄԱՍ շարժման ուժային կառույցները տներից մեկում հայտնաբերել են երեկ քիչ հայտնի ծայրահեղ իսլամական խմբավորման կողմից առեւանգված իտալացի լրագրող Վիտորիո Արիգոնիի դին. տեղեկացնում է Reuters-ը:
Առեւանգումից հետո իսլամականներն իրենց տեսաուղերձում ՀԱՄԱՍ-ից պահանջել էին 30 ժամվա ընթացքում ազատ արձակել իրենց համակիրներին` շեյխ Հիշամ Սուիդանիի գլխավորությամբ:
Ի տարբերություն նման խմբավորումների, որոնք չեն թաքցնում իրենց համակրանքը «Ալ Քաիդա»-ի եւ դրա ջիհադային դրսեւորումների նկատմամբ, ՀԱՄԱՍ-ն ավելի պրագմատիկ քաղաքական ուժ է, որի առաջնահերթությունը պաղեստինցիների ազգային խնդիրների լուծումն է: