|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Մինչև 25 տարեկան օրիորդներին ավելի շատ հետաքրքրում են բարետես արտաքինով և ֆինանսապես ապահովված տղամարդիկ, իսկ 25-ից բարձր տարիք ունեցողները տղամարդու արտաքինն այդքան էլ չեն կարևորում. այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Հանդիպում, ամուսնություն և ընտանիք» կենտրոնի տնօրեն Նարե Մարտոյանը:
Կենտրոն դիմողների թիվը վերջին շրջանում ավելացել է: Ամուսնանալ ցանկացողները հիմնականում կանայք են, հետեւաբար տղամարդկանց ընտրությունն ավելի մեծ է: Ծառայությունների արժեք 10.500 դրամ է:
Նարե Մարտոյանը լրագրողներին տրամադրեց տվյալներ, որոնց համաձայն` կենտրոնի աշխատանքների շնորհիվ յուրաքանչյուր եռամսյակ ստեղծվում է 20-22 զույգ:
Հոգեբան Մարիամ Մեհրաբյանը դրական գնահատեց կենտրոնի աշխատանքը և հավելեց, որ դար գործունեությունը նպաստում է հասարակության բարգավաճմանը: