|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյին Մինսկի մետրոյում տեղի ունեցած պայթյունի կապակցությամբ:
Հեռագրում, մասնավորապես, ասված է. «Խոր վշտով ընդունեցի Մինսկի մետրոյում տեղի ունեցած ողբերգության մասին լուրը, որտեղ ահաբեկչության հետևանքով մահացել և վիրավորվել են անմեղ մարդիկ: Հայաստանում անկեղծորեն սգում են եղբայրական բելառուս ժողովրդի հետ միասին:
Պատրաստ ենք պայթունի հետևանքով տուժածներին անհրաժեշտ ամեն աջակցություն ցուցաբերել, այդ թվում` ընդունել և կազմակերպել նրանց բուժումը Երևանի բուժհաստատություններում:
Հարգելի' Ալեքսանդր Գրիգորիի, խնդրում եմ փոխանցել իմ անկեղծ ցավակցությունը զոհվածների հարազատներին ու մտերիմներին և շուտափույթ ապաքինման մաղթանքները` այդ հանցավոր արարքի հետևանքով տուժածներին»: