|
Փոխարժեքներ
16 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Տեւական ժամանակ է` Ֆրանսիայի Նիս քաղաքի հայ համայնքում սրվել են ներհամայնքային անհամաձայնություններն ու խնդիրները:
Խմբագրությանը ոմն Արտաշես Գնունու ուղարկած նամակի համաձայն` անցած շաբաթ ոստիկանությունը, հիմնելով որոշ անձանց հաղորդած այն տեղեկությունների վրա, թե տեղի հոգևոր հովիվը կապեր ունի ռուսական մաֆիայի հետ, ձերբակալել էր Տեր Վաչե քահանային և խուզարկել նրա տունը:
Ոստիկանները հետագայում պարզել են, որ մեղադրանքը կեղծ է, եւ ազատ են արձակել Տեր Վաչեին:
Նամակագիրը նշում է, որ, ըստ հավաստի աղբյուրների, քահանայի վերաբերյալ կեղծ տեղեկություններ հաղորդողները հայեր են: