|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Ապրիլի 9-ի երեկոյան Բաքվի Պետական դրոշի հրապարակում ծածանվող ադրբեջանական ամենամեծ դրոշը պատռվել է արդեն չորրորդ անգամ: Մասնագետների մի մասն ասում է, թե պատճառն ուժեղ քամին է եղել, մի մասն էլ` թե դրոշի կտորը, որից կարվել է: Այս մասին գրել է «Յենի Մուսավաթ» թերթը:
Ադրբեջանական ամենամեծ դրոշը տեղադրվել էր անցյալ տարվա սեպտեմբերի 1-ին: Եվ հենց հաջորդ օրը 350 կիլոգրամ կշռող հսկայական դրոշը պատռվել էր ուժեղ քամուց: Նման բան տեղի էր ունեցել եւս երկու անգամ:
Մոտ մեկ ամիս առաջ կախ էր ընկել ու ծածանվում էր դրոշի 162 մետրանոց կտորը, ինչի պատճառով մոտակա տների բնակիչները տարհանվել էին:
Այդ դրոշի համար Ադրբեջանի պետբյուջեից ծախսվել էր 35 միլիոն դոլար: