|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Այսօր Եվրախորհրդարանը ձայների ճնշող մեծամասնությամբ ընդունել է Եվրոպական hարեւանության քաղաքականությունն ամփոփող բանաձեւ:
Փաստաթղթի 47-րդ կետով Եվրախորհրդարան ԵՄ բարձրաստիճան պաշտոնյաներին կոչ է անում ակտիվացնել ջանքերը` ուղղված Մերձդնեստրյան եւ Հարավային Կովկասի ձգձգված հակամարտությունների կարգավորմանը՝ միջազգային իրավունքի սկզբունքների, մասնավորապես՝ ուժի չկիրառման, ժողովուրդների ինքնորոշման եւ տարածքային ամբողջականության սկզբունքների հիման վրա:
Բանաձեւի հաջորդ` 48-րդ կետով եվրոպացի օրենսդիրները նախատեսում են նորարարական մոտեցումներ ցուցաբերել եւ շփումներ հաստատել չճանաչված պետությունների փաստացի իշխանությունների ու հասարակությունների հետ՝ քաղաքացիական մշակույթին եւ երկխոսությանը աջակցելու համար: