|
Փոխարժեքներ
16 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Թուրքիայի ԵՄ գլխավոր բանակցող, պետնախարար Էղեմեն Բաղըշը պահանջում է Ֆրանսիայի Սենատի օրակարգից հանել Հայոց ցեղասպանության ժխտման համար քրեական պատիժ պահանջող օրինագիծը. տեղեկացնում է թուրքական «Անադոլու» գործակալությունը:
«Քաղաքական գործիչները չեն կարող պատմաբանների դեր ստանձնել: Քաղաքական գործչի պարտականությունը անցյալը բացահայտելը չէ, այլ ապագան ճիշտ կառուցելը»,- ասել է նա Ֆրանսիայի Ազգային ժողովի պատգամավորների հետ հանդիպման ժամանակ:
Բաղըշը նշել է, որ Թուրքիան առաջարկել է Հայաստանին բացել արխիվները եւ ստեղծել պատմաբանների ու գիտնականների հանձնախումբ, սակայն Հայաստանն այդ առաջարկը անպատասխան է թողել:
Նա նաեւ կոչ է արել ֆրանսիացի օրենսդիրներին` ակտիվ միջամտել Ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը: