|
Փոխարժեքներ
16 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Երեկ Դորտմունդում ավարտվեց ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունը:
Մեծ էին սպասելիքները Եվրոպայի նախկին չեմպիոն Արսեն Ջուլֆալակյանից, ով հանդես էր գալիս 74 կգ քաշային կարգում: Սակայն բրոնզե մեդալի համար պայքարում հայ ըմբիշը պարտվեց Ռուսաստանը ներկայացնող Ռոման Վլասովին` մնալով ձեռնունայն: Իսկ նրա քաշային կարգում չեմպիոն դարձավ ադրբեջանցի մարզիկը:
96 կգ քաշային Արթուր Ալեքսանյանը եզրափակիչ գոտեմարտում զիջեց բելառուս Տիմոֆեյ Ձեյնիչենկոյին: Գյումրեցին առաջին անգամ էր հանդես գալիս մեծահասակների առաջնությունում, սակայն առաջին իսկ փորձից կարողացավ լավ արդյունքի հասնել:
Ընդհանուր հաշվով` Հայաստանի հավաքականը 4 մեդալ նվաճեց Գերմանիայում՝ 1 ոսկե, 1 արծաթե և 2 բրոնզե: