|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Մարիա Շարապովան արդեն երրորդ անգամ իր պրոֆեսիոնալ կարիերայում դուրս է գալիս Sony Ericsson Open-ի եզրափակիչ: Կիսաեզրափակիչում Շարապովան 3:6, 6:0, 6:2 հաշվով առավելության է հասել գերմանուհի Անդրեա Պետկովիչի նկատմամբ: Հանդիպումը տևել է 2 ժամ 7 րոպե:
Եզրափակիչում Մարիան ուժերը կչափի Բելոռուսի ներկայացուցիչ Վիկտորիա Ազարենկոյի հետ, ով 6:0, 6:3 հաշվով հաղթել է ռուսաստանցի Վերա Զվոնարյովային:
Ռաֆայել Նադալը երեք սեթերի արդյունքում` 6:2, 3:6, 6:3 հաշվով առավելության է հասել չեխ Տոմաշ Բերդիխի նկատմամբ: Հանդիպումը տևել է 2 ժամ 17 րոպե: Կիսաեզրափակիչում Ռաֆան կհանդիպի շվեյցարացի Ռոջեր Ֆեդերերի հետ: