|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
«Ակնհայտ է, որ տարածաշրջանի երկրներում էական փոփոխություններ կան եւ, իհարկե, Սիրիան այդ պետություններից մեկն է, սակայն մեր երկրում համախմբվածություն կա: Փորձեցին դա կոտրել, սակայն չկարողացան: Արաբ ժողովրդին կոտրել հնարավոր չէ»,- նշել է Սիրիայի նախագահը` զգուշացնելով, որ այսուհետ ավելի զգոն են լինելու դավադիրների նկատմամբ, որոնք միշտ էլ փոքրամասնություն են լինում:
Երկրի նախագահի համոզմամբ`արբանյակային հեռուստաընկերություններն էլ են մասնակցում երկիրը պառակտելու փորձերին: «Սակայն Սիրիայի ժողովուրդը զգաց դավադրությունը եւ իր դիրքորոշումը հայտնեց»,- ասել է նա եւ նշել, որ այս ամենը Իսրայելի ձեռագիրն է հիշեցնում: